2025թ․ սեպտեմբերին 2024թ․ սեպտեմբերի համեմատ գնաճը հաստատվել է 3․6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․3% մակարդակում։ Այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի տվյալները։
Դիտարկենք իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում․
2025թ․ սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Գյումրիում՝ 4․5%, Վանաձորում՝ 4․3%, Վաղարշապատում և Իջևանում՝ 4%։
2025թ․ սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ զգալի գնաճ է դիտվել Եղեգնաձորում՝ 0․5%, և Կապանում, Իջևանում ու Երևանում՝ 0․4%։
«ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»․ IDBank-ը՝ միջազգային գիտաժողովի հովանավոր. (տեսանյութ, լուսանկարներ)
Նկատենք, որ վերոնշյալ գնաճի ցուցանիշները ցույց են տալիս իրավիճակը ընդհանուր մակարդակում։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբեր ամսին իրենց աշխատանքներն են վերսկսում ուսումնական հաստատությունները, անհրաժեշտ է գներին անդրադարձ կատարել նաև այլ տեսանկյունից։
Մասնավորապես, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, դեռահասների առողջության պահպանման համար զգալի դեր ունի նախաճաշելը։
Նախաճաշի պատրաստման համար օգտագործվում են տարատեսակ սննդամթերքներ, որոնցից զգալի մասի գների դինամիկան կարելի է ուսումնասիրել ստորև․
Այս համատեքստում նկատենք, որ ՀՀ-ում 2025թ․ սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սննդամթերքի գների աճը կազմել է 5.4%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․2%։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ սեպտեմբերին 2024թ․ սեպտեմբերի համեմատ հացի գների աճը կազմել է 5.3%, կարագինը՝ 12.5%, մրգինը՝ մոտ 13%։
Գնանկում է դիտվել շաքարի դեպքում՝ 8.9%-ով, ձվի՝ մոտ 3%-ով, և նախաճաշի շիլաների՝ մոտ 1%-ով։
2025թ․սեպտեմբերին օգոստոսի համեմատ գների ամենամեծ աճն արձանագրվել է ձվի շուկայում՝ շուրջ 3% -ով, իսկ ամենամեծ անկումը՝ մրգերի պարագայում՝ մոտ 4%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում