Ո՞ր երկրներն ունեն ամենաբարձր նվազագույն աշխատավարձը. պատկերը ԵՄ-ում և ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ամսական անվանական աշխատավարձին զուգահեռ բազմաթիվ երկրներում սահմանվում է նվազագույն անվանական աշխատավարձի չափ, որից ցածր գործատուներն իրավունք չունեն վճարել աշխատողներին։

Հայաստանում նվազագույն ամսական անվանական աշխատավարձը կազմում է ֏75,000 կամ մոտ $196։ Այն համեմատենք  եվրոպական երկրներում սահմանված նվազագույն աշխատավարձերի հետ` հաշվի առնելով ներկայումս ՀՀ վարած եվրոպամետ քաղաքականությունը։ 

Հարկ է նշել, որ եվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Դանիան, Ավստրիան, Շվեդիան և Ֆինլանդիան, նվազագույն աշխատավարձեր սահմանված չեն։ 

Բացի այդ՝ նվազագույն աշխատավարձերի իրական մակարդակներն ընկալելու համար ԵՄ-ում հաշվարկում են աշխատավարձերը ըստ գնողունակության համարժեքության։

Սահմանվում է PPS արհեստական արժույթ, որի օգնությամբ բացառվում են գնային տարբերությունները ԵՄ երկրների միջև։ Տեսականորեն, մեկ PPS-ը թույլ է տալիս գնել նույն քանակությամբ ապրանքներ և ծառայություններ յուրաքանչյուր երկրում:

Այնուամենայնիվ, գների տարբերությունների պատճառով նույն ապրանքներն ու ծառայությունները պահանջում են տարբեր քանակությամբ ազգային արժութային միավորներ՝ կախված երկրից:

Այսպիսով, Եվրոպայում նվազագույն աշխատավարձերի մասով առկա է հետևյալ պատկերը․

Ամենաբարձր նվազագույն աշխատավարձը  Լյուքսեմբուրգում է` €2,638։ Վերջինս գնողունակության համարժեքությամբ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը ՝ 1,969 PPS միավոր։

Ամենաբարձր նվազագույն աշխատավարձով երկրորդ հորիզոնականում է գտնվում Իռլանդիան՝ €2,282։ Սակայն, գնողունակության համարժեքությամբ Իռլանդիայի նվազագույն աշխատավարձը կազմում է ընդամենը 1,664 PPS միավոր։

Երրորդ հորիզոնականում է հայտնվել Նիդերլանդները՝ €2,193, որը գնողունակության համարժեքության ցուցանիշի համաձայն կազմում է 1,875 PPS միավոր։

Նկատենք, որ նվազագույն աշխատավարձով ամենաշատ ապրանքները և ծառայությունները կարելի է ձեռքբերել Գերմանիայում, որտեղ նվազագույն աշխատավարձը սահմանված է €2,161, որի պարագայում գնողունակության համարժեքության ցուցանիշն արձանագրել է ամենաբարձր արդյունքը՝ 1,992 PPS միավոր։


ԱրարատԲանկը և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ


  • Ամփոփելով` փաստենք, որ միայն նվազագույն աշխատավարձի մակարդակով ԵՄ և Հայաստանի միջև առկա է հսկայական անդունդ։ Հետաքրքիր է, եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության համար նախապայման դրվի նվազագույն աշխատավարձերի մակարդակների հավասարեցումը, ապա Հայաստանը քանի՞ տարի ստիպված կլինի սպասել ԵՄ դարպասների առջև։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով