Այսօրից Վրաստանում հացի գինը բարձրացել է 10 թեթրով (մոտ 0,03 դոլար)։ Միջին հաշվով հացը խանութներում այժմ արժե մոտ 1,2 լարի (շուրջ 0,44 դոլար)։
Հիմնական ցորենի և ալյուրի մատակարարը շարունակում է մնալ Ռուսաստանը։
Հացի գնաճի պատճառներն են՝
-
ալյուրի գնի բարձրացումը,
-
աշխատողների աշխատավարձերի աճը։
Ըստ bm.ge-ի՝ անցած տարի ալյուրի մեկ պարկի միջին գինը կազմել է 52 լարի (մոտ 19 դոլար), իսկ այժմ հասել է 60 լարիի (մոտ 22 դոլար)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում