
Կառավարությունը
հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրով բյուջետային աջակցության Ծրագրի ներքո Հայաստանին կտրամադրվեն
100 մլն եվրո վարկային միջոցներ, որոնք կուղղվեն «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացում

պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումներ

պետական գնումների համակարգի արդիականացում

կանաչ տնտեսության քաղաքականության մշակում, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացում և կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնում

կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավում

ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացում

կորպորատիվ թափանցիկության ընդլայնում հաշվապահական հաշվառման և առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում