Թուրքիայի կառավարությունը ձգտում է, որ լիրայի կորուստները սպառողական գնաճի մակարդակից ցածր լինեն։ Չնայած սեպտեմբերին սպասվածից ավելի բարձր գնաճին՝ արտարժույթի փոխարժեքը շարունակել է դանդաղ նվազել։
Երկրի կենտրոնական բանկը կարող է «նվազեցնել» լիրայի արժեզրկման տեմպերը, գնաճի դեմ պայքարելու համար՝ չդիմելով իրական տոկոսադրույքների բարձրացմանը, այս տեսակետը հայտնել են Morgan Stanley-ի (ամերիկյան միջազգային ֆինանսական ընկերություն, որը ծառայություններ է մատուցում ներդրումային բանկինգի, ակտիվների և արժեթղթերի կառավարման ոլորտում) տնտեսագետները: