Զգուշացում bank24.am ընկերության վերաբերյալ. ԿԲ

1 Min Read

Ներկայացնում ենք bank24.am ընկերության վերաբերյալ ԿԲ զգուշացումը.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «bank24.am» անվանումով ներկայացող ընկերությունը իր կողմից բացված կայքէջերի և տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և  օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից:

Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների ցանկը ներկայացված են ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում (www.cba.am) հետևյալ հղումներով՝

Lիցենզավորված բանկերի ցանկ — https://old.cba.am/am/sitepages/fscfobanks.aspx,

Lիցենզավորված վարկային կազմակերպությունների ցանկ — https://old.cba.am/am/SitePages/fscfocreditorganizations.aspx:»,- ասված է տարածված հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով