Թուրքիայում բազեի որս անելու համար տուգանել են 27.000 դոլարով

1 Min Read

Կարսի Սելիմ շրջանում բազեների որս իրականացրած երկու անձի նկատմամբ կիրառվել է 1 միլիոն 146 հազար 682 թուրքական լիրայի չափով վարչական տուգանք։ Այն գրեթե համարժեք է 27 հազար դոլարին։

Դեպքն արձանագրվել է Թուրքիայի բնապահպանական ազգային պարկի աշխատակիցների ու իրավապահ մարմինների կողմից։

Նշվում է, որ որսորդների մոտ հայտնաբերվել են 5 բազե, 17 աղավնի և 7 վայրի կաքավ՝ դեռևս կենդանի վիճակում։

Խուզարկության ընթացքում որսորդներից առգրավվել են որսորդական հրացան, դիտակ, թռչունների համար նախատեսված աչքերի կապիչ սարքավորումներ և այլ որսորդական պարագաներ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով