ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը. (տեսանյութ, լուսանկարներ)

3 Min Read

ԱրարատԲանկը շարունակում է ավելի քան երկու տարվա համագործակցությունը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ՝ այս անգամ ուղղված հայ գրավոր ժառանգության անվտանգության ապահովմանն ու պահպանմանը։

ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ արդիականացվել են Մատենադարանի տեսահսկման և անվտանգային համակարգերը։ Այդ համակարգերը կապահովեն Մատենադարանում պահվող հայերեն և օտարալեզու բացառիկ ու արժեքավոր ձեռագրերի, Մատենադարանի այցելուների, զբոսաշրջիկների, գիտաշխատողների և աշխատակիցների անվտանգությունը։

Ինչպես անցած տարի, այս տարի ևս ԱրարատԲանկը համաֆինանսավորում է «Հիշողության կերպարանքները» ամենամյա գիտագործնական սեմինարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եվրամիության հետ համատեղ։ Այս տարի անցկացվում է թվով 14-րդ սեմինարը, որին մասնակցում են 18 երկրից 25 մասնագետ, այդ թվում՝ հեղինակավոր գրադարանների, արխիվների և թանգարանների ներկայացուցիչներ։

«Ֆինանսական աջակցությունն ունի երկուստեք նաև բարոյական նշանակություն, որովհետև, իսկապես, Մատենադարանն այն հաստատությունն է, միջազգային հնչեղության ու վարկանիշի այն կառույցն է, որը ենթադրում է համահայկական մասնակցություն, ներգրավվածություն, որովհետև սա մեր անձնագիրն է դեպի քաղաքակրթական աշխարհ»,նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։


«Ի պատիվ մեզ՝ բոլորս կարողանում ենք ազգային արժեքներին միտված ծրագրեր իրականացնել, և այսօր բոլորիս համար շատ ուրախալի օր է, քանի որ 14-րդ գիտագործնական միջազգային սեմինարը, որն անցկացվում է Մատենադարանում, միջազգային մեծ նշանակություն ունի»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։


«Այս հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ մենք այսօր խոսում ենք սեմինարի գնալով մեծացող աշխարհագրության, ընդլայնվող միջազգային համագործակցության մասին»,նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։


«Մատենադարանում պահվող գիտելիքի և պատմական ժառանգության հարստության գիտակցումն է, որ ընդգծում է ազգային սահմաններից անդին մշակութային պահպանության համընդհանուր կարևորությունը` ընդգծելով բոլորիս համատեղ պատասխանատվությունը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վացլավ Շտերբան։

Իր բացման խոսքում Մատենադարանի տնօրենը  նշեց, որ ԱրարատԲանկն առաջին ֆինանսական հաստատությունն  էր, որ սկսեց համագործակցել Մատենադարանի հետ:   Արա Խզմալյանը ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանին շնորհեց «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալ։

«Մենք սահմանել ենք «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալը, որը տրվում է Մատենադարանի գործունեության մեջ բացառիկ կարևորության դերակատարություն և ներդրում ունեցող կազմակերություններին և անհատներին, և տնօրենության որոշմամբ այսօր ԱրարատԲանկին շնորհվում է «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալը»,-նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

Գիտագործնական սեմինարի բացման արարողությունից հետո Մատենադարանի թանգարանում տեղի ունեցավ ԱրարատԲանկի անունը Պատվո կամարին ոսկե տառերերով հավերժացնելու հանդիսավոր արարողությունը։

Հիշեցնենք, որ դեռեւս 2024թ․-ին ԱրարատԲանկի աջակցությամբ ստեղծվել և վերազինվել է Մատենադարանի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան, ինչպես նաև համաֆինանսավորել է «Հիշողության կերպարանքները» ամենամյա 13-րդ գիտագործական սեմինարը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով