Apple-ը «տեղափոխվում է» Վիետնամ․ Bloomberg

1 Min Read

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ընդլայնում է արտադրությունը Վիետնամում՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար: Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ ընկերությունը նախատեսում է երկրում արտադրել նոր խելացի տնային սարքեր:

Bloomberg-ի տվյալներով՝ Apple-ը ձգտում է մեղմել աշխարհաքաղաքական լարվածության և Չինաստանից մատակարարման հնարավոր խափանումների հետ կապված ռիսկերը: Այնուամենայնիվ, արտադրության տեղափոխումը չի ազատի ընկերությանը Թրամփի վարչակազմի կողմից վիետնամական ապրանքների վրա սահմանված 20% մաքսատուրքից:

Վիետնամական գործարաններում արտադրվող առաջին սարքերը կլինեն կենցաղային տեխնիկայի կառավարման վահանակ, անվտանգության տեսախցիկներ և սեղանադիր ռոբոտ: Bloomberg-ի աղբյուրները նաև պնդում են, որ հավաքումը կիրականացնի չինական BYD ընկերությունը, որն արդեն արտադրում է iPad պլանշետը Apple-ի համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը 100%-ով կբարձրացնի չինական ապրանքների վրա մաքսատուրքերը՝ նոյեմբերի 1-ից կամ ավելի վաղ, և նաև կներդնի ծրագրային ապահովման արտահանման վերահսկողություն: Սա չինական ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքերի ընդհանուր գումարը կհասցնի 130%-ի:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով