Իրկուտսկում առգրավվել է ավելի քան 1200 կրիպտո-մայներ

1 Min Read

Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մաս) հատկանիշներով՝ կապված կրիպտոարժույթների մայնինգի ընթացքում ապօրինի էլեկտրաէներգիայի սպառման հետ։

Քննչական կոմիտեի աշխատակիցները, էներգամատակարարման ընկերության և Ռոսգվարդիայի աջակցության հետ միասին, խուզարկություն են իրականացրել Իրկուտսկի Ռոզա Լյուքսեմբուրգ փողոցի արդյունաբերական տարածքում։

Արդյունքում առգրավվել է 1257 միավոր մայնինգի սարքավորում, այդ թվում՝ երկու տրանսֆորմատորային ենթակայան, 10 հաշվիչ սարք և 66 ռիգ՝ գրաֆիկական քարտերով։

ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է․

«Նախատեսվում է մայնինգային սարքավորումների զննում՝ դրանցում տեղակայված սերվերների և նույնացուցիչների որոշման նպատակով»։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով