ԱՄՆ կառավարությունը տեղափոխել է 667 բիթքոյն (մոտ $74 մլն) առանձին դրամապանակի։ Այս թվային ակտիվները բռնագանձվել էին երեք տարի առաջ և կապված են HashFlare ամպային մայնինգի հարթակի և Polybius Bank թվային բանկի հիմնադիրներ Սերգեյ Պոտապենկոյի և Իվան Տուրիգինի դեմ հարուցված քրեական գործի հետ։ Նրանց մեղադրել էին $575 մլն չափով կրիպտոախպատակությամբ և փողերի լվացման մեջ։
Տուրիգինը և Պոտապենկոն՝ երկուսն էլ Էստոնիայի քաղաքացիներ, կալանավորվել էին 2022 թվականի նոյեմբերին և հետագայում արտահանձնվել ԱՄՆ։ Այս տարվա փետրվարին նրանք խոստովանել էին մեղքը՝ համաձայնելով վերադարձնել $400 մլն արժողությամբ ակտիվներ, որոնք պետք է ուղղվեին տուժածներին փոխհատուցելու համար։
ԱՄՆ դատարանը նրանց դատապարտել է այն ժամկետին, որը նրանք արդեն անցկացրել էին կալանքի տակ (16 ամիս), ինչպես նաև նշանակել է $25 հազար տուգանք և հանրային աշխատանքներ։
Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ կառավարության հիմնական դրամապանակներում պահվում են մոտ $22,8 միլիարդ արժողությամբ կրիպտոակտիվներ, որոնցից $22 միլիարդը՝ բիթքոյններով (197 354 BTC)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում