Մեկ տարուց ավելի է, ինչ Սերգեյ Սմբատյանի գլխում խմորվում էր սիմֆոնիկ անտառի գաղափարը, այսօր այդ գաղափարն արդեն ամուր հիմքերի վրա է դրվում։
Իդրամ և IDBank ընկերությունները, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համատեղ հուշագիր են կնքում, որն էլ կյանքի է կոչելու Սմբատյանի գաղափարը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը նշանավորող սիմֆոնիկ անտառն, իհարկե, արտասովոր է լինելու․ իր կառուցվածքով, ծառերի դասավորվածությամբ այն նման կլինի հենց սիմֆոնիկ նվագախմբի։
«Իմ անտառ Հայաստանը» Մի դրամի ուժով արդեն իսկ հասցրել է հազարավոր ծառեր տնկել Հայաստանում, հենց այս հաջող փորձն է պատճառ դարձել, որ ծրագիրը կանգնի նաև սիմֆոնիկ անտառի կողքին։ Մի դրամի ուժի հոկտեմբեր ամսվա շահառուն կրկին «Իմ անտառ Հայաստանն» է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի տարում Սիմֆոնիկ անտառ նախագիծը կմեկնարկի հոկտեմբերի 23-ին, մի մեծ ու բացառիկ համերգային ծրագրով, որն այդպես էլ կոչվում է՝ Սիմֆոնիկ անտառ։
Տոնական համերգի գլխավոր հովանավորը ևս IDBank-ն է։
Մանրամասն՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում