2025 թվականի հոկտեմբերի 15-ից Սանկտ Պետերբուրգում կգործի կայանման վճարման նոր համակարգ, որը հիմնված է տարբերակված գնագոյացման վրա, հաղորդում է Քաղաքային կայանման կառավարման կենտրոնը։
Նոր մոտեցումը նախատեսում է, որ կայանման արժեքը կհաշվարկվի ըստ պահանջվածության մակարդակի։
Փոփոխությունները կկիրառվեն Կենտրոնական, Ադմիրալթեյսկի, Պետրոգրադսկի և Վասիլիևսկի կղզու վարչական շրջաններում։
Ըստ կենտրոնի տվյալների՝
-
A և M կատեգորիաների համար վճարը կլինի 50–180 ռուբլի/ժամ,
-
B կատեգորիայի համար՝ 100–360 ռուբլի/ժամ,
-
այլ կատեգորիաների համար՝ 200–720 ռուբլի/ժամ։
Երկրորդ ժամից սկսած կգործի պայմանական րոպեական հաշվարկ, որի արժեքը նույնպես կախված կլինի տարածքի զբաղվածությունից.
-
A և M կատեգորիաների դեպքում՝ 0,83–3 ռուբլի/րոպե,
-
B կատեգորիայի դեպքում՝ 1,67–6 ռուբլի/րոպե,
-
այլ կատեգորիաների դեպքում՝ 3,33–12 ռուբլի/րոպե։
Տեղի բնակիչների համար տարեկան կայանման թույլտվության արժեքը կմնա նվազագույն մակարդակի վրա՝ 2640 ռուբլի (B կատեգորիա)։ Նախապես տրամադրված թույլտվությունները կմնան ուժի մեջ մինչև դրանց գործողության ավարտը, իսկ սոցիալական արտոնություն ունեցողները կկարողանան կայանել անվճար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում