Լողի անվճար ուսուցում. մեկնարկում է հայտագրման գործընթացը երեք մարզի երեխաների համար

1 Min Read

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում մեկնարկել է Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի երեխաների գրանցման գործընթացը:

Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝

  • 8–12 տարեկաններ
  • 13–17 տարեկաններ

«Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցումը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար՝ 3-ական խմբով. 1-ին խմբում ընդգրկվում են 8-12 տարեկան երեխաներ, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկաններ: Ընդհանուր առմամբ` յուրաքանչյուր մարզում լողի պարապմունքների ծրագրում կընդգրկվի 66 երեխա՝ տարիքային 2 խմբում: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել emis.am կայքի «Սովորողի օրագիր» էջում բացված համապատասխան բաժնում։

Գրանցումն իրականացվում է երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից։

Գրանցման վերջնաժամկետը 2025 թվականի հոկտեմբերի 15-ն է:

Լողի պարապմունքներին երեխաների մասնակցությունն անվճար է։ Ուսուցումը կիրականացվի Ապարան, Իջևան և Հրազդան համայնքներում գործող լողավազաններում՝ փորձառու մասնագետների ուսուցմամբ և անվտանգային համապատասխան պայմանների ապահովմամբ։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչություն՝ Էլլադա Հարությունյանին, հեռ.՝ 010 599-637, էլ. փոստ՝ ellada.harutyunyan@escs.am»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով