2025 թվականի սեպտեմբերի 25-ին «Վոլնորթ Լիմիթեդ» (Walnort Finance Ltd.) ընկերությունը ներկայացրել է իր բովանդակային բողոքը ՆՎԿՄԿ՝ գործ N° ARB/24/20-ի շրջանակներում։ Իր ազդեցիկ և համոզիչ դիմումի մեջ «Վոլնորթը» հիմնավորել է Հայաստանի Հանրապետության կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտությունը։
Մասնավորապես, «Վոլնորթը» ներկայացրել է անժխտելի ապացույցներ այն մասին, որ Հայաստանը կազմակերպել և իրականացրել է գաղտնի արշավ՝ նպատակ ունենալով զավթել ԶՊՄԿ—ի վերահսկողությունը՝ խախտելով Կիպրոս–Հայաստան երկկողմանի ներդրումային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները։
Հատկապես, «Վոլնորթը» ցույց է տվել, որ վարչապետ Փաշինյանի 2021 թվականի հրապարակային հայտարարություններին՝ «ԶՊՄԿ—ն ժողովրդին վերադարձնելու» և դա «մուրճով անելու» մասին, հաջորդել են ԶՊՄԿ—ի 60 տոկոսի գաղտնի վաճառքը արդյունաբերական ընկերությանը (Промышленная компания), որը վերահսկվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանի քաղաքացի Ռոման Տրոցենկոյի կողմից, վերջինս էլ հետագայում 15 տոկոսը արագորեն «նվիրաբերել է» Հայաստանի Կառավարությանը։
Այս զավթումն իրականացվել է դատական համակարգի Հաջորդական մանիպուլյացիաների միջոցով, ներառյալ՝ ապօրինի ապահովման միջոցներ, գիշերով կայացված դատական ակտեր և կարգավորող մարմինների արագացված ընթացակարգեր։
Բացի այդ, «Վոլնորթի» մնացած բաժնեմասերը ԶՊՄԿ—ում հետագայում սառեցվել են կասկածելի սնանկության և քրեական վարույթների շրջանակում՝ փաստացիորեն զրկելով «Վոլնորթին» արժեքից, շահաբաժինմերից և վերահսկողության հնարավորությունից։
Հայաստանի նպատակը պարզ էր՝ ամբողջությամբ վերցնել ԶՊՄԿ—ի վերահսկողությունը՝ շրջանցելով օտարերկրյա ներդրողներին տրամադրված իրավական պաշտպանությունը։
«Վոլնորթը» մանրամասն նկարագրել է, թե ինչպես են Հայաստանի գործողությունները խախտել Կիպրոս–Հայաստան երկկողմ ներդրումային պայմանագրով սահմանված պարտավորությունները։ Հայաստանը չի ապահովել «Վոլնորթի» ներդրման արդարացի և հավասար վերաբերմունքը՝ ԶՊՄԿ—ի նկատմամբ կազմակերպված զավթման իր արշավով, ԶՊՄԿ—ի, նրա բաժնետերերի և աշխատակիցների հանդեպ ոտնձգություններով և ահաբեկմամբ, իր կարգավորող լիազորությունների չարաշահմամբ և դատարանների վրա գործադրված ճնշմամբ, ինչի հետևանքով «Վոլնորթի» հայկական դուստր ձեռնարկությունները զրկվել են արդար դատավարության իրավունքից։
Այս ապօրինի վարքագծի հետևանքով «Վոլնորթը» զրկվել է ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը ձեռք բերելու իրավունքից, ինչը նրան կտար ընկերության վերահսկողություն և զգալի դիվիդենտների իրավունք։
Ընկերությունը նաև զրկվել է իր սկզբնական 12․5 տոկոս բաժնետոմսերի տնտեսական օգտագործման իրավունքից, որոնք փաստացիորեն վերցվել են վերջինիցս՝ անհիմն և անժամկետ սառեցման որոշումների միջոցով՝ խախտելով Կիպրոս–Հայաստան պայմանագրի՝ ապօրինի բռնագրավման արգելքը։
«Վոլնորթը» պահանջում է փոխհատուցում, որի չափը վերջնական կորոշվի արբիտրաժային գործընթացի ընթացքում։ Սակայն այն առնվազն կկազմի 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում