China Renaissance ներդրումային բանկը նախատեսում է ներգրավել $600 մլն՝ ԱՄՆ-ում հրապարակային ընկերություն ստեղծելու համար, որը ձևավորելու է կրիպտոարժույթային պահուստ՝ BNB թոքենների հիման վրա, գրում է Bloomberg-ը։ Այս գումարից $200 մլն կներդնեն հենց բանկը և YZi Labs ներդրումային ընկերությունը (նախկին Binance Labs), որը պատկանում է Binance-ի հիմնադիր Չանպեն Չժաոյին։
Հոկտեմբերյան սկզբին YZi Labs-ը Սինգապուրում կազմակերպել էր փակ ներդրումային հանդիպում, որն աջակցում է BNB-ի կուտակման ռազմավարությանը։ Միջոցառումը անցկացվել է «BNB տեսլական․ հաջորդ տրիլիոնը» խորագրի ներքո։
BNB թոքենի գինը տարեսկզբից ավելի քան կրկնապատկվել է և շարունակում է թարմացնել իր պատմական առավելագույնները։
China Renaissance բանկը գրանցված է Հոնկոնգում, իսկ գլխավոր գրասենյակը գտնվում է Պեկինում։ Բանկի հիմնադիր Բաո Ֆանը արդեն ավելի քան երկու տարի չի հայտնվել հանրության առջև՝ չինական իշխանությունների հետաքննության պատճառով, և 2024-ի փետրվարին լքել է իր պաշտոնը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում