Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է $4100-ի սահմանը

1 Min Read

Comex բորսայում դեկտեմբերի ֆյուչերսային պայմանագրերի գինը աճել է 2,55%-ով և առավելագույնը հասել է $4102,47 մեկ ունցիայի դիմաց՝ Երևանի ժամանակով 13:52-ին։

Ոսկու գները կրկին աճել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Չինաստանից արտահանման վրա 100% մաքսային տուրքի սահմանման մասին։ Ներդրողները մտահոգված են, որ ԱՄՆ–Չինաստան առևտրային պատերազմը կարող է վերսկսվել։

Ավանդաբար, ոսկին ներդրողների համար համարվում է կապիտալի պահպանման ամենաանվտանգ միջոցներից մեկը անկայուն ժամանակաշրջաններում։ 2025 թվականին այն դարձել է շուկայի ամենաեկամտաբեր ակտիվներից մեկը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով