Լոս Անջելեսում լեգենդար փոփ արտիստ Մայքլ Ջեքսոնի առանձնատնից գողացել են աստղի անձնական իրերն ու ձայնագրությունները։ TMZ պորտալի տվյալներով՝ վնասը գնահատվում է $ 1 միլիոն։
Երգչի ունեցվածքի տնօրինմամբ զբաղվող ընկերությունը հայց է ներկայացրել դատարան, որտեղ նշված է գողացված իրերի ցանկը։ Այսպիսով, դրանց թվում են էլեկտրոնային կրիչները՝ Ջեքսոնի չթողարկված կատարումների ձայնագրություններով, նրա ֆոտոալբոմը, գանգով սև պայուսակը, ինչպես նաև մրցանակի դիպլոմները և երգչի տեսքով տիկնիկը:
Կողոպուտի մեջ կասկածվում է Ջեքսոնի քույրերից մեկի նախկին սիրեցյալը՝ Ջեֆրի Ֆիլիպսը։ Նրան հնարավոր է եղել բացահայտել այն բանից հետո, երբ աճուրդի է հանել գողացված իրերի մի մասը։ Ոստիկանությունը ենթադրում է, որ տղամարդը թալանել է առանձնատունը այն ժամանակ, երբ հարազատները երգչի մահվան հետ կապված հարցեր են լուծել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում