Ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը թաքցրել է 10 մլն դրամի հարկեր. վնասը վերականգնվել է

1 Min Read

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել 10 մլն 470 հզր 258 ՀՀ դրամ գումար: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով