ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ հրապարակել է Այգեվանի մանկապարտեզի նախկին և ներկա վիճակը փաստող լուսանկարներ և գրել.
«30 տարի անց Այգեվանում կրկին մանկապարտեզ է գործում, Անկախությունից հետո երեխաներին մանկապարտեզ տանելը ծնողների երազանքն էր։
Փլատակ դարձած մանկապարտեզի հին շենքը գործել էր մինչև 90-ականների սկիզբը, արդյունքում մի քանի սերունդ զրկված էր նախապատրաստական կրթություն ստանալու հնարավորությունից։
Այսօր արդեն Այգեվանում գործում է բոլոր պահանջներին համապատասխանող, ժամանակակից մանկապարտեզ։
Բարով վայելեք»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում