ԴիջիԹեք 2025. Team Telecom Armenia-ն՝ ցուցահանդեսի 5G գործընկեր. Տեսանյութ

1 Min Read

Ընդամենը մի քանի վայրկյան և հայալեզու AI օգնականը կպատասխանի կապի ծառայությունների վերաբերյալ ձեզ հետաքրքրող բոլոր հարցրերին։

Team Telecom Armenia-ի հերթական նորարարությանը ծանոթանում ենք Դիջիթեքի տանիքի տակ։

20-րդ Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսին Team Telecom Armenia-ն ներկայանում է իր ընկերությունների խմբով՝ Team Systems-ից մինչև Team Solutions, Team Pay-ից մինչև Buy.am և իհարկե Team Telecom Armenia, որը ցուցահանդեսի 5G գործընկերն է:

Մոտ երկու տասնամյակ առաջ՝ «ԴիջիԹեք»-ի ստեղծումից ի վեր՝ Team միջոցառման կողքին է եղել՝ վստահ լինելով, որ այն հիմնովին փոխելու է մեր երկրի տեխնոլոգիական ապագան:

Հայաստանյան տեխնոլոգիական համայնքի այս մեծ տոնը վաղուց արդեն դարձել է Կովկասի մասշտաբով կարեւոր և սպասված միջոցառում․ Տոկիոյից մինչև Սան Ֆրանցիսկո, Բոստոնից մինչև Նյու Յորք և Փարիզ․ աշխարհի խոշոր քաղաքներից 100-ից ավելի տեխնոլոգիական առաջնորդներ են եկել Երևան՝ նորարարություններին ծանոթանալու և ծանոթացնելու համար։

Ի դեպ, հոբելյանական 20-րդ ԴիջիԹեքը կլինի առաջինը, որը կընթանա 24 ժամ շարունակ։ Ցերեկային կոնֆերանսներին փոխարինելու կգան գիշերային յուրահատուկ ցուցահանդեսներն ու լուսաձայնային շոուները։

Մանրամասն`տեսանյութում։

 

 

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով