Նոբելյան կոմիտեն հետաքննություն է սկսել

1 Min Read

Նոբելյան կոմիտեն կհետաքննի տեղեկատվության հնարավոր արտահոսքը՝ Խաղաղության մրցանակակիր Մարիա Կորինա Մաչադոյի վրա խաղադրույքների աննորմալ աճի ֆոնին, Aftenposten-ին ասել է Նոբելյան ինստիտուտի տնօրեն Քրիստիան Բերգ Հարպվիկենը։

Հրապարակման համաձայն, հոկտեմբերի 10-ի գիշերը՝ դափնեկրի անունը հայտարարելուց մեկ օր առաջ, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդի վրա խաղադրույքները սկսել են կտրուկ աճել Polymarket-ում՝ ամենամեծ խաղադրույքների հարթակում։ Երկու ժամվա ընթացքում Մաչադոյի մրցանակը շահելու հավանականությունը 3.75%-ից աճել է մինչև 72.8%։ Վենեսուելացի քաղաքական գործչի վրա մի քանի խոշոր խաղադրույքներ են կատարվել, որոնցից մեկը գերազանցել է 67,000 դոլարը։

Նոբելյան ինստիտուտի ղեկավարը հայտարարել է, որ կոմիտեն կհետաքննի միջադեպը և կարծիք է հայտնել, որ, հավանաբար, խոսքը տեղեկատվության «թվային արտահոսքի» մասին է։

Հոկտեմբերի 6-ին հայտարարվել է, որ Նոբելյան կոմիտեն ավարտել է 2025 թվականի Խաղաղության մրցանակակիրի առաջադրումը։ Հոկտեմբերի 10-ին հայտարարվել է, որ Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «Վենեսուելայում ժողովրդավարությունը խթանելու իր ջանքերի համար»։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով