ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից սկսած Միացյալ Նահանգները Չինաստանի նկատմամբ կսահմանի 100% սակագներ, որոնք կգերազանցեն ներկայումս գործող սակագները։ Նա այս մասին հայտարարել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։
«Սկսած 2025 թվականի նոյեմբերի 1-ից (կամ ավելի շուտ, կախված Չինաստանի կողմից կատարված հետագա գործողություններից կամ փոփոխություններից), Միացյալ Նահանգները Չինաստանի նկատմամբ կսահմանի 100% սակագին, որը կգերազանցի ներկայումս վճարվող ցանկացած սակագին», — ասվում է գրառման մեջ։
Բացի այդ, նոյեմբերի 1-ից սկսած, Միացյալ Նահանգները կսահմանի արտահանման վերահսկողություն բոլոր կարևոր ծրագրային ապահովման վրա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում