Ռուսաստանը շարունակում է մնալ ՀՀ ամենախոշոր գործընկերը։ Մասնավորապես, եթե դիտարկենք ՀՀ առևտրաշրջանառությունը, ապա ընդհանուր ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը 2025թ հունվար-օգոստոսին կազմել է մոտ 35%` շուրջ $4․5 մլրդ։ Այս մասնաբաժինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 7 տոկոսային կետով։
Այս համատեքստում ուսումնասիրենք Ռուսաստան-Հայաստան առևտրաշրջնառության ծավալները 2020-2025թթ․ հունվար-օգոստոսին և հունվար-դեկտեմբերին․
Վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ 2025թ հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալները կրճատվել են մոտ 51.3%-ով։ Նկատենք, որ 2020-2025թթ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում այսքան խոր անկում երբևէ չի գրանցվել։
Հունվար-դեկտեմբերին կամ տարեկան կտրվածքով իրավիճակն այլ է։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ․ Ռուսաստան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալները կազմել են մոտ $12 մլրդ։ Վերջինս 2023թ․ համեմատ աճել է մոտ 1.6 անգամ, իսկ 2020թ․ համեմատ՝ 6 անգամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում