Polymarket-ի հիմնական մրցակիցը՝ Kalshi-ն, ներգրավել է $300 միլիոն՝ $5 միլիարդ գնահատմամբ

1 Min Read

Պրոգնոզային շուկաների հարթակը Kalshi ներգրավել է ավելի քան $300 միլիոն ներդրումներ՝ $5 միլիարդ գնահատմամբ և պատրաստվում է մուտք գործել միջազգային շուկա, հայտնում է The New York Times-ը։ Ըստ աղբյուրի՝ շուտով հարթակի հնարավորություններից կկարողանան օգտվել ավելի քան 140 երկրների օգտատերեր, մինչ այս Kalshi-ն գործել է միայն ԱՄՆ-ում։

Kalshi-ն թույլ է տալիս օգտատերերին գումարային կանխատեսումներ անել քաղաքական իրադարձությունների, սպորտային խաղերի, եղանակային փոփոխությունների և այլ թեմաների վերաբերյալ։ 2025 թվականին հարթակի տարեկան առևտրային ծավալը հասել է $50 միլիարդի, մինչդեռ նախորդ տարի այն ընդամենը $300 միլիոն էր։

Այսպիսով, Kalshi-ն դարձել է Polymarket-ի հիմնական մրցակիցը, որի գնահատականը այս շաբաթ հասավ $9 միլիարդի՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայի օպերատորի ներդրումների շնորհիվ։

Kalshi-ի ներդրումային փուլին մասնակցել են խոշոր վենչուրային ֆոնդեր՝ Sequoia Capital, Andreessen Horowitz (a16z), ինչպես նաև կրիպտոուղղված ընկերություններ՝ Paradigm և Coinbase Ventures։

Նշենք, որ 2025 թվականի հունվարից Kalshi-ի խորհրդական է ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ով նաև օգոստոսին միացել է Polymarket-ի խորհրդատվական թիմին։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով