Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

2 Min Read

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

2025 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 2425 շահառու, վճարվել է շուրջ 2 մլրդ դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14546 ընտանիք, վճարվել է շուրջ 10 մլրդ 629 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝
  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կարող են ստանալ այն անձինք՝

  • ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,
  • ովքեր ունեն առնվազն 2 անչափահաս երեխա,
  • հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ից հետո,
  • տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։
Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից կամ վարկային կազմակերպություններից որևէ մեկին (ցանկը՝ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/banks):
Երկրորդ բաղադրիչի շրջանակում կարող են ստանալ այն անձինք՝
  • ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,
  • ովքեր ունեն առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,
  • տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։

Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով