15 միլիարդ դոլար կներդրվի Հոնկոնգի տեխնոլոգիական բաժնետոմսերում

1 Min Read

Ըստ Bloomberg-ի՝ տեղական ներդրողները, մինչև նոյեմբերի 8-ը 24, նստաշրջան անընդմեջ գնել են Հոնկոնգյան ընկերությունների բաժնետոմսեր՝ ներդնելով մոտ 15 միլիարդ դոլար։

Tencent Holdings Ltd. համացանցային և տեխնոլոգիական համաշխարհային առաջատար ընկերությունը, որ նրանց գլխավոր ընտրությունն է եղել, գրանցել է այս ժամանակահատվածի ներհոսքի մոտ մեկ քառորդը:

Ի տարբերություն 2021-ի սկզբի, երբ արժեթղթերի շուկայում ընդհանուր աճը հանգեցրեց 38 օր անընդմեջ ֆոնդերի ներհոսքի, այս տարի  հիմնականում անկում է գրանցվում, քանի որ գնահատումները հասել են բոլոր ժամանակների նվազագույնին:

Չնայած վերջին ձեռքբերումներին, Tencent-ի բաժնետոմսերի գինը գրեթե 70%-ով ցածր է նախորդ տարվա ռեկորդից:

Hang Seng Tech Index-ն այս տարի նվազել է մոտ 50%-ով` հոկտեմբերին հասնելով նվազագույնի:

Tencent-ից հետո հաջորդ ամենաշատ գնված բաժնետոմսերը եղել են Meituan-ը և Wuxi Biologics Cayman Inc.-ը։

 

Կիսվեք այս հոդվածով