«Մի քանի բանկ մեկ հավելվածում». Ռուսաստանում առաջին անգամ գործարկվում է Multibanking ծառայությունը

1 Min Read

T-Bank-ն առաջինն է Ռուսաստանում, որ գործարկել է Multibanking-ը` իր բջջային հավելվածում ներառելով երկրի` միանգամից չորս խոշորագույն բանկերի հաշիվները։ Այժմ T-Bank-ի հաճախորդները կկարողանան տեսնել իրենց հաշիվները ՎՏԲ-ում և Ալֆա-բանկում և հակառակը: Գործընկերության հայտարարությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, «Ֆինոպոլիս 2025» ֆորումի հարթակում։  Անցյալ տարվա համաժողովում նման համաձայնագիր արդեն ստորագրվել էր Սբերբանկի հետ։ 

Տեխնոլոգիայի էությունն այն է, որ այն միավորում է տարբեր բանկերում հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը մեկ հավելվածում: Ամեն ինչ տեղի է ունենում միմիայն հաճախորդի համաձայնությամբ: Այն թույլ է տալիս հեշտությամբ և արագ գումար փոխանցել բանկերի միջև՝ առանց միջնորդավճարների, հետևել ընդհանուր մնացորդին և գործառնություններին ՝ հեշտացնելով բյուջեի պլանավորումը, օգնելով հաճախորդներին ֆինանսական  որոշումներ կայացնելու հարցում։

Սբերբանկի և Ալֆա-բանկի հաճախորդները կկարողանան տեսնել իրենց հաշիվները T-Bank հավելվածում, իսկ ՎՏԲ հաճախորդներին հասանելի կլինի նաև ավանդների և կուտակային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը:


Խաբեբան 10 միլիոն ռուբլի արժողությամբ կրիպտոարժույթ է գնել հուշանվերային թղթադրամներով


Ընդ որում, առաջնային է մնում տվյալների անվտանգությունը։ Բանկերի միջև տեղեկատվության փոխանակումը տեղի է ունենում պաշտպանված տարբերակով`  հատուկ ստանդարտների կիրառությամբ (FAPI.SEC և OpenID Connect):

Այժմ Մուլտիբանկինգն աշխատում է պիլոտային ռեժիմով։ Այլ բանկերի հաշիվների միացումը կատարվում է միայն հաճախորդի համաձայնությամբ:

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով