ՀՀ տնտեսությունը մեծապես հենված է հազարավոր ընկերությունների ակտիվ գործունեության վրա։ Հետևաբար, վերչիններիս ֆինանսական կարգավիճակը չի կարող անտեսվել։ Անդրադառնանք ընկերությունների կրեդիտորական պարտավորություններին` գումար, որը ընկերությունը պետք է վճարի պարտատերերին (մատակարարներ, կապալառուներ և այլն) որոշակի ապրանքների, ծառայությունների կամ վարկերի տրամադրման դիմաց։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025թ․ հունիսի վերջի դրությամբ ՀՀ կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունների ծավալները կազմել են ֏ 4․6 տրլն։ Վերջինս տարեսկզբի համեմատ աճել է 1․2%-ով։ Հարկ է նշել, որ վերոնշյալ կրեդիտորական պարտավորությունների ծավալների շուրջ 0․1%-ը ժամկետանց են։
Դիտարկենք կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունների ծավալների կառուցվածքը 2025թ․ հունիսի վերջի դրությամբ․
Նախ և առաջ նկատենք, որ 2025թ․ հունիսի վերջի դրությամբ բանկերի վարկերի և փոխառությունների գծով պարտքերը կազմել են կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունների շուրջ 56%-ը. պարտքերի ծավալները տարեսկզբի համեմատ աճել են 2․4%-ով։
Կրեդիտորական պարտավրությունների մոտ 23%-ը պատկանում է գնումների գծով պարտքերին, որի ծավալները 2025թ․ տարեսկզբի համեմատ աճել է մոտ 3%-ով։
Կրեդիտորական պարտավորությունների ծավալների մոտ 15%-ը ստացված ընթացիկ կանխավճարների ծավալներն են։ Վերջինս տարեսկզբի համեմատ նվազել է 1․5%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում