Հայաստանի ուղղակի ներդրումների աշխարհագրությունը՝ ռուսական և բրիտանական գերակայությամբ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ են ներդրումներ, որոնք թույլ կտան նոր շունչ հաղորդել տնտեսության տարբեր ոլորտներին։ Վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ իրական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալները 2025թ․ հունիսի վերջի դրությամբ կազմել են ֏ 3․2 տրլն։ Վերջինիս շուրջ 67%-ը կամ ֏2․2 տրլն կազմում են ուղղակի ներդրումների մաքուր պաշարները։

Մյուս կողմից, 2025թ․ հունիսի վերջին ֆինանսական հատվածում իրականացված ներդումների մաքուր պաշարների ծավալները կազմել են ֏ 3․2 տրլն, որի 32%-ը կամ ֏1․1 տրլն կազմում են ուղղակի ներդրումների մաքուր պաշարները։

Դիտարկենք ուղղակի ներդումների մաքուր պաշարների ծավալների կառուցվածքը իրական և ֆինանսական հատվածում 2025թ․ հունիսի վերջի դրությամբ․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ իրական հատվածում կատարված ուղղակի ներդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալի մոտ 32%-ը պատկանում է Ռուսաստանին, 9․7%-ը՝ Կիպրոսին և 8․6%-ը՝ Լյուքսեմբուրգին։

Ֆինանսական հատվածում իրականացված ուղղակի ներդրումների մաքուր պաշարների ծավալների 26․4%-ը պատկանում է Միացյալ Թագավորությանը, 24․6%-ը՝ Շվեյցարիային և 8․5%-ը՝ ԱՄՆ-ին։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով