Ո՞ր երկրներն ունեն ամենաթանկ և ամենաէժան ինտերնետը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Աշխարհի բնակչության շուրջ 71%-ն ունի բջջային հեռախոս, մոտ 68%-ն օգտագործում է համացանց, իսկ մոտ 64%-ը գրանցված է սոցիալական հարթակներում։

Այս մասին փաատում է 2025թ․ համաշխարհային թվային իրավիճակի վերաբերյալ զեկույցը։  Ուստի համացանցն, այս պայմաններում, ստանում է կարևոր դեր ու նշանակություն։

Տնտեսությունն ամբողջությամբ «վստահում է» համացանցին, որի շնորհիվ շարունակ փոփոխության է ենթարկվում նաև ձեռներեցությունը։ Թվային առևտրի տարածումն էապես ընդլայնել է ընկերությունների հնարավորությունները։ Այս ամենին հնարավոր չէր հասնել առանց համացանցի համընդհանուր հասանելիության։

Ինտերնետային ծառայությունների համար տարբեր երկրներում վճարում են տարբեր գումարներ։ Մասնավորապես, ամենաթանկ և ամենաէժան ինտերնետի մասով 2025թ․ փետրվարի դրությամբ  առկա է հետևյալ վիճակագրությունը․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 1 մեգաբիթ համացանցի համար ամենաթանկը վճարող առաջին երեք պետություններն են ԱՄԷ-ն՝ $4․31, Գանան՝ $2․58, և Շվեյցարիան՝ 2․07։

Ամենաէժանը ինտերնետից օգտվում են Ռումինիայում, որտեղ 1 մեգաբիթ համացանցի համար վճարում են ընդամենը $0․01։

Համացանցի էժանությամբ երկրորդ տեղում են ՌԴ-ն և Թայլանդը, որտեղ 1 մեգաբիթի համար վճարում են $0․02։

Երրորդ տեղում են Չիլին, Կոլումբիան, Լեհաստանը, Արգենտինան և Սինգապուրը` $0․03 արդյունքով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով