TikTok-ը, որը պատկանում է ByteDance Ltd.-ին, կրճատել է 2022 թվականի գովազդային եկամուտների իր թիրախը մոտ 2 միլիարդ դոլարով։ Պատճառը համաշխարհային անկումն է, որը հարվածել է նաև այլ ինտերնետային հսկաներին՝ Google-ից մինչև Meta Platforms Inc.։
TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Զի Չուն աշխատակիցներին ասել է, որ չինական հավելվածը նվազեցրել է 2022 թվականի գովազդային եկամուտների իր կանխատեսումը մինչև 10 միլիարդ դոլարի՝ նախկին առնվազն 12 միլիարդ դոլարի դիմաց:
Աշխարհի խոշորագույն ընկերություններից շատերը, այդ թվում՝ Alphabet Inc-ը, Amazon com Inc-ը, Meta-ն և Microsoft Corp.-ն, զեկուցել են արդյունքների մասին, որոնք հիմնականում նվազել են՝ կրճատելով իրենց շուկայական արժեքը հարյուրավոր միլիոններով, եթե ոչ միլիարդավոր դոլարներով:
Ինչպես մյուս սոցիալական մեդիա հարթակների, այնպես էլ TikTok-ն եկամուտների մեծ մասը ստանում է գովազդից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում