Մանրամասն`տեսանյութում։Մանրամասն`տեսանյութում։Վերցնել — ստեղծել- թափել․ սա է տնտեսության գծային մոդելը, որից աշխարհը տասնամյակներ շարունակ փորձում է հրաժարվել` անցում կատարելով դեպի շրջանաձև տնտեսություն, որտեղ թափոնները կդառնան վերականգնվող ռեսուրսներ՝ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցությունը։
Ավելի կայուն տնտեսութուն և ավելի կայուն ապագա․ հենց այս թեմաներն են քննարկվում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տանիքի տակ։
Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային բանկից ներկայացուցիչներ, աշխարհի խոշոր գիտական կենտրոնների մասնագետներ այս օրերին Երևանում քննարկում են արագ փոփոխվող աշխարհում փոխակերպվող տնտեսության դերը։
«Փոխակերպվող տնտեսություն» եռօրյա գիտաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Այս տարի գիտաժողովի հովանավորն է IDBank-ը, և ի նշան երախտագիտության՝ միջոցառման մեկնարկին Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանին է փոխանցվում համագործակցության համար շնորհակալագիրը։
Մանրամասն`տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում