Արագածոտնի մարզի 2 ծրագիր՝ 153.7 մլն դրամ
Արարատի մարզի 2 ծրագիր՝ 210.9 մլն դրամ
Արմավիրի մարզի 6 ծրագիր՝ 199.6 մլն դրամ
Գեղարքունիքի մարզի 3 ծրագիր՝ 125.9 մլն դրամ
Լոռու մարզի 2 ծրագիր՝ 192.8 մլն դրամ
Կոտայքի մարզի 1 ծրագիր՝ 25 մլն դրամ
Շիրակի մարզի 2 ծրագիր՝ 158.5 մլն դրամ
Սյունիքի մարզի 2 ծրագիր՝ 186 մլն դրամ
Վայոց ձորի մարզի 4 ծրագիր՝ 263.8 մլն դրամ
Տավուշի մարզի 2 ծրագիր՝ 66 մլն դրամ:
Այսպես կբախշվի կառավարության որոշմամաբ պետական բյուջեում վերաբաշխում անելու արդյունքում 582 մլն 206 հազար դրամը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը կառավարության նիստին նշել է.
«Ձեր քննարկմանն է ներկայացվում ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2025-ի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 582 մլն 206 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը»:
Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 24 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրեր:
Փոխնախարարը հավելեց, որ այս որոշման հաստատմամբ կունենանք 2025 թվականի պետական բյուջեից 14.9 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր: