Disney-ի եկամուտները չեն համապատասխանում կանխատեսումներին

1 Min Read

Walt Disney Co.հրապարակել է արդյունքներ, որոնք չեն համապատասխանում ակնկալիքներին:

Ընկերության անմիջական սպառողներին բաժին ընկնող կորուստները, որոնք գլխավորում է հոսքային ծառայություն Disney+, վերջին եռամսյակում կրկնապատկվել են՝ հասնելով 1,47 միլիարդ դոլարի: Կաբելային հեռուստատեսության գովազդից եկամուտների թուլացումը ևս վնասել է Disney-ին:

20,2 մլրդ դոլարի վաճառքը մոտ 1 մլրդ դոլարով պակաս է վերլուծաբանների կանխատեսումներից։ Մեկ բաժնետոմսի հաշվով շահույթը նվազել է մինչև 30 ցենտ՝ զիջելով վերլուծաբանների կանխատեսված միջինում 51 ցենտին:

Ընկերությունը գերազանցել է սպասելիքները հոսքային բաժանորդների առումով՝ ավելացնելով 12,1 միլիոն նոր հաճախորդ միայն իր առաջատար Disney+ ծառայության համար:

Բաժանորդների ընդհանուր թիվը հասել է գրեթե 236 միլիոնի, ինչը զիջում է միայն Netflix Inc-ի տվյալներին:

Վերջին եռամսյակում Disney-ը գերազանցել է Wall Street-ի ներքին կանխատեսումներն՝ ավելացնելով 2,41 մլն հաճախորդ:

Disney’s Theme Parks ստորաբաժանման շահույթը կրկնապատկվել է մինչև 1,51 միլիարդ դոլար, սակայն այն ավելի ցածր է, քան կանխատեսել էին վերլուծաբանները:   Արդյունքների հրապարակումից հետո Disney-ի բաժնետոմսերի գինն ընկել է ավելի քան 10%-ով։

 

Կիսվեք այս հոդվածով