2.5 տրիլիոն եվրո` զենքի արտադրության համար

1 Min Read

ԵՄ-ն նախատեսում է մինչև 2030 թվականը 2.5 տրիլիոն եվրո ծախսել զենքի արտադրության վրա, ներառյալ անօդաչու թռչող սարքերը և հակազդեցության միջոցները։

Այս մասին հայտարարել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանում Եվրոպայի վրայով անհայտ անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերի վերաբերյալ լսումների ժամանակ։

«Մինչև 2030 թվականը մենք ունենք 2.5 տրիլիոն եվրո ծախսելու հնարավորություն տարբեր պաշտպանական կարիքների համար», — հայտարարել է Կուբիլիուսը։ Նա հույս է հայտնել, որ այս գումարը կներառի Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների մի մասը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով