ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԲՌՆԱՊԵՏՆԵՐԻ «ՍԻՐԱՎԵՊԻ» ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

2020 թ․-ի նոյեմբերի 9-ին աշխարհի համար թիվ մեկ նորությունը Հայաստան-Արցախ-Ադրբեջան բախումների կասեցումն էր և Հայաստանի խայտառակ պարտությունը։ Այս պարտությամբ Հայաստանը կորցրեց իր դեմքը։ Իրավիճակը նույնիսկ մի քանի տարի հետո շարունակում է լարված և խիստ անբարենպաստ մնալ հայկական երկու պետությունների համար։

Հայաստանի համար Արցախյան 44-օրյա պատերազմը ողբերգություն է նաև այն առումով, որ դրանում մենք կորցրեցինք հազարավոր հայորդիների։ Վերջիններիս կորուստը չափազանց թանկ է արժենալու Հայաստանի ապագայի համար։

Ներկայիս տարօրինակ տնտեսական աճերը միայն պատրանք են, որոնց միջոցով ծածկվում են հաջորդ սերունդների ուսերին դրվելիք այն բեռը և հետևանքները, որոնք պետք է հաղթահարվեն։ Զոհված և գերեվարված մեր երիտասարդները ներգրավված էին մեր տնտեսության ամենատարբեր ոլորտներում՝ ունենալով իրենց անգնահատելի դերակատարումը մեր երկրի զարգացման գործում։

Այս ամենով հանդերձ` տարօրինակ են թվում Հայաստանին բարեկամ համարվող երկրների՝ օրինակ Իրանի և Բելառուսի, շնորհավորանքները, այսպես կոչված, «Բաքվի հաղթանակի կապակցությամբ»։

Ահաբեկչական  գործողություններում հաղթողներ չեն լինում։ Ահաբեկչությունը համամարդկային աղետ է, որը պետք է ստանա իր արժանի պատիժը։ Հատկապես ցավալի է Բելառուսի հուզական, ոչ ադեկվատ և կրկեսային պահվածքն Ադրբեջանի նկատմամբ։ Իսկապես երկու երկրների միջև հաստատվել է «փոխադարձ սիրո» անհավանական միջավայր։ Ինչպես կարող է Հայաստանի հետ մեկ անվտանգային գոտում գտնվող երկիրը՝ Բելառուսը, շնորհավորել ահաբեկիչների տխրահռչակ հաղթանակը։

Իրանի և Բելառուսի անհանդուրժելի պահվածքը սահմաններ չի ճանաչում և չի կարող նպաստել տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը։ Խորապես համոզված ենք, որ Բելառուսի և Ադրբեջանի բռնապետերի «սիրո հետևում» թաքնված է «արյունոտ» փողը։

Վերջին ժամանակներում հատկապես ակտիվացել են Արդբեջան-Բելառուս տնտեսական կապերը, իսկ ապրանքաշրջանառության ծավալները շարունակում են աճել․

Գծապատկեր 1 Ադրբեջան-Բելառուս ապրանքաշրջանառության ծավալների դինամիկան 2012-2021 թվականներին

Դեռևս 2012 թ․-ին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմում էր $ 223,3 մլն, իսկ 2021 թ․-ին արդեն արձանագրվել է $ 885,5 մլն մակարդակը։ Փաստացի ստացվում է, որ 10 տարվա ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներն աճել են մոտ 4 անգամ։

Բելառուսն Ադրբեջան է արտահանում բելառուսական բեռնատարներ, վագոններ, գյուղատնտեսական նշանակության մեքենաներ, մսամթերք, կաթնամթերք, իսկ Ադրբեջանը տալիս է նավթ, նավթաքիմիական արտադրանք, մրգեր, ընդեղեն, հյութեր և գործվածքներ։ Երկու երկրների միջև բացառված չէ նաև ակտիվ զենք-զինամթերքի առևտուրը։

Կիսվեք այս հոդվածով