Որո՞նք են ամենաթույլ և ամենաուժեղ արժույթները սեպտեմբերի դրությամբ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Թույլ և ուժեղ արժույթներ ունեցող երկրները տարորոշելու համար դիտարկվել են տարբեր երկրների փոխարժեքները ԱՄՆ դոլարի նկատմամբ 2025թ․ հունվարի 1-ի և 2025թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ։ Այնուհետև, 2025թ․ սեպտեմբերի 19-ի արդյունքները համեմատվել են 2025թ․ հունվարի 1-ի ցուցանիշների հետ։

Տնտեսությունում իրենց որոշակի գործառույթն են կատարում ինչպես ուժեղ արժույթները, այնպես էլ թույլերը։ Նույնիսկ կարելի է վարել թույլ արժույթի քաղաքականություն որոշակի ժամանակահատվածով՝ փորձելով, օրինակ, արտահանողներին աջակցել։ Դա թույլ է տալիս արտահանվող ապրանքների մրցունակությունը բարձրացնել։ Սակայն,այս դեպքում էլ խնդիրներ են ծագում, երբ երկիրը ցանկանում է վճարել իր հաշիվները արտերկրից ստացվող ապրանքների և ծառայությունների համար։ Այս պարագայում բավականին զգայուն են այն երկրները, որոնք ներմուծում են էներգակիրներ։

Երբ պետությունը վարումը է արժույթն ամրացնելու քաղաքականություն, տեղի է ունենում  ներմուծման ծախսերի նվազում, որը օգուտ է բերում սպառողներին և մեղմում է գնաճային ճնշումները։  Հետևաբար, պետությունը կոնկրետ հաշվարկներ պետք է անի`հավասարակշռելով բոլոր օգուտները և վնասները։

Նկատենք, որ ԱՄՆ դոլարը գտնվում է իր թուլացման վերջին ժամանակների ամենաբարձր մակարդակում։ Խոշոր տնտեսությունների զգալի մասի արժույթները ԱՄՆ դոլարի համեմատ զգալի ամրացել են։

Այսպիսով, վիճակագրական տվյալներն արձանագրում են հետևյալ արդյունքները․

Ամենամեծ ձեռքբերումներն արձանագրել է բրազիլիական ռեալը, որը 2025թ․ սեպտեմբերին հունվարի համեմատ արժևորվել է 15%-ով։

Երկրորդ տեղում է շվեյցարական ֆրանկը, որն արժևորվել է 12․4%-ով։ Երրորդ հորիզոնականում է եվրոն, որն արժևորվել է 11․9%-ով։

Սակայն հարկ է նշել, որ Ֆրանսիայում ընթացող ներքաղաքական ճգնաժամի պահպանման դեպքում, ոչ միայն հսկայական կորուստներ կկրի Ֆրանսիայի տնտեսությունը, այլ նաև եվրոն՝ հանգեցնելով Եվրոգոտում տնտեսական ճգնաժամին։

Մյուս կողում են ամենաարժեզրկված արժույթները։ Այստեղ առաջին հորիզոնականում է հայտնվել հավասարը չունեցող թուրքական լիրան, որը 2025թ․ սեպտեմբերին հունվարի համեմատ արժեզրկվել է մոտ 17%-ով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով