Ճապոնական Mitsubishi ընկերությունը նորից գրանցել է իր հայտնի Outlander մոդելի անվանումը Ռուսաստանի տարածքում։ Համապատասխան գրանցումը հայտնվել է Ռուսաստանի Ֆեդերալ արդյունաբերական սեփականության ինստիտուտի տվյալների բազայում։
Ըստ գրառման՝ Outlander անվան օգտագործման իրավունքը ընկերությանը տրամադրվել է 10 տարով՝ մինչև 2035 թվականը։ Ապրանքային նշանի իրավատերը հանդիսանում է «Mitsubishi Jidosha Kogyo Kabushiki Kaisha» ընկերությունը՝ գրանցված Տոկիոյում։
Սակայն մասնագետները նշում են, որ այս փաստը չի նշանակում, թե Mitsubishi Outlander-ի պաշտոնական վաճառքները մոտ ժամանակում կվերականգնվեն Ռուսաստանում։
Գրանցումը, ամենայն հավանականությամբ, արվում է բրենդային իրավունքների պահպանման նպատակով, որպեսզի երրորդ կողմերը չկարողանան օգտագործել Outlander անվանումը՝ առանց ընկերության թույլտվության։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում