ՌԴ Կենտրոնական բանկի Ֆինտեխ հաբը և ՌԴ քվանտային կենտրոնն անցկացրել են երկամսյա կրթական ծրագիր, որը նվիրված է եղել բանկային համակարգում քվանտային տեխնոլոգիաների կիրառմանը։
«Քվանտային տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտի համար» ծրագրի մասնակիցներն այն կարծիքին են, որ առաջադեմ տեխնոլոգիաներն անճանաչելիորեն փոխելու են բանկային համակարգը։ Ծրագրի մասնակիցները մատնանշում են, որ քվանտային և հետքվանտային կրիպտոգրաֆիան օգնելու է պայքարել տվյալների արտահոսքի դեմ, ապահովելու է հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության պաշտպանությունը, ինչպես նաև պահպանելու է բանկային գաղտնիքը քվանտային հարձակումներից։
Քվանտային տեխնոլոգիաների կիրառության երեք ոլորտ է նշվում՝ ակտիվների և ներդրումների կառավարում, բանկային ծառայությունների օպտիմալացում։ Մասնավորապես, քվանտային տեխնոլոգիաներն օգնելու են խարդախությունների ավտոմատացված հայտնաբերմանը և ֆինանսական ցուցանիշների կանխատեսումներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում