Ամերիկյան Tesla ընկերությունը թողարկել է իր ամենահայտնի էլեկտրամեքենաների՝ Model Y և Model 3, նոր՝ ավելի մատչելի տարբերակները։ Նոր բազային կոմպլեկտացիաները ստացել են ընդհանուր անվանում՝ Standard։
-
Tesla Model 3 Standard տարբերակի գինը սկսվում է $36,990-ից (մոտ 3 մլն ռուբլի), ինչը շուրջ $5,500-ով (կամ 450,000 ռուբլի) ավելի էժան է, քան նախորդ Long Range տարբերակը։
-
Tesla Model Y Standard տարբերակը գնահատվել է $39,990 (մոտ 3,28 մլն ռուբլի), ինչը $5,000-ով (կամ 410,000 ռուբլի) ավելի մատչելի է, քան նախորդ տարբերակը։
Երկու մոդելներն էլ համալրված են մեկ էլեկտրաշարժիչով, ունեն հետևի քարշակ և ավելի փոքր տարողությամբ մարտկոց, ինչը նվազեցնում է արժեքը՝ պահպանելով հիմնական տեխնիկական առավելությունները։
Ներկայում հայտնի չէ՝ արդյոք նոր Model 3 և Model Y տարբերակները հասանելի կլինեն Ռուսաստանի շուկայում։ Ներկայում Tesla-ի մեքենաները Ռուսաստանում վաճառվում են միայն պարալել ներմուծման միջոցով․
-
Model 3 սեդանը վաճառվում է մոտ 5,7 մլն ռուբլուց,
-
իսկ Model Y քրոսովերը՝ մոտ 7,3 մլն ռուբլուց։
Այս քայլը Tesla-ի կողմից դիտվում է որպես փորձ՝ մեծացնել շուկայի հասանելիությունը և մրցակցել ավելի էժան էլեկտրամեքենաների արտադրողների հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում



