Ի վերջո պե՞տք է լրացնել հայտարարագիր, թե՞ ոչ. Ինչ փոփոխություններ են արվելու նախագծում

1 Min Read

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է տեսանյութ, որում պարզաբանել է, թե արդյո՞ք հայտարարագիր նոյեմբերի 1-ից պետք է լրացնել, թե՞ ոչ։ 

Նա նշել է, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է փոփոխություն կատարվի եկամուտների հայտարարագրման ընթացակարգում։
«Նախագծի հեղինակները հայտարարում են, որ այն պետք է պարզեցվի, բայց իրականում հետևյալն է պրոցեսը. այն անձինք, ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր, այլևս պարտադիր չէ, որ դա իրենք անեն անձամբ, եթե իրենք բացի իրենց աշխատավարձից՝ ուրիշ եկամուտ չունեն։ Հարկային մարմինը դա կանի ձեր փոխարեն, դուք կհամարվեք հայտարարագիր ներկայացրած, ձեր անունով կլինի այդ հայտարարագիրը առկա, բայց այնտեղ կարտացոլվի միայն աշխատավարձը։

Բոլորովին այլ հարց, եթե դուք ունենք այլ եկամուտներ ևս, օրինակ նվիրատվություններ ունեք, կամ փոխանցումներ, որոնք գերազանցում են 300 000 դրամը։ Այս դեպքում, դուք պետք է մտնեք փոփոխությունները կատարեք, հակառակ դեպքում օրենքի բացասական հետևանքները՝ տուգանքները և այլն, վրա կհասնեն ձեզ համար, որովհետև կստացվի որ դուք հայտարարագրում ինչ որ տվյալ չեք լրացրել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով