Նախկին դատավորը մեղադրվում է հարկերից խուսափելու և պետությանը 500 միլիոն ռուբլու վնաս պատճառելու մեջ

1 Min Read

Ռուսաստանի Գերագույն դատարանի նախկին դատավոր Վիկտոր Մոմոտովը մեղադրվում է հարկերից խուսափելու արդյունքում պետությանը ավելի քան 500 միլիոն ռուբլու վնաս պատճառելու մեջ։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։

Մոսկվայի Օստանկինյան շրջանի դատարանում դատավարության ընթացքում դատախազը հայտարարեց, որ մեղադրյալը «արհեստականորեն մասնատել է բիզնեսը՝ հարկերից խուսափելու նպատակով»՝ ընդգծելով, որ պատճառված վնասը մինչ օրս չի փոխհատուցվել։

Դատավարության ընթացքում մերժվել է պաշտպանի միջնորդությունը՝ նիստը փակ ձևաչափով անցկացնելու վերաբերյալ։ Պաշտպանը պնդում էր, որ գործում առկա են անձնական տվյալներ և բանկային գաղտնիք։

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել՝ պահանջելով պետական բյուջեի օգտին փոխանցել այն անշարժ գույքը, որը գրանցվել էր երրորդ անձանց կամ վերահսկվող անձանց անուններով։ Ըստ «Известия»-ի աղբյուրի՝ Մոմոտովը իր գույքն ու բիզնեսը գրանցել է վստահելի անձանց անունով՝ չհայտարարելով իր իրական եկամուտները։

Հետաքննության ֆոնին՝ սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի Դատավորների բարձր որակավորման կոլեգիան վաղաժամկետ դադարեցրել է Մոմոտովի լիազորությունները, իսկ հոկտեմբերի 3-ին նրան արգելվել է երկրից դուրս գալ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով