Զբոսաշրջային այցելությունները Հայաստանում և սահմանակից երկրներում

1 Min Read
«Ճիշտ է ներգնա զբոսաշրջիկների (զբոսաշրջային այցելությունների) բացարձակ թվով Թուրքիան տասնապատիկ գերազանցում է մեզ, բայց ինչքան էլ զարմանալի լինի, զբոսաշրջության ինտենսիվության ցուցանիշով՝ այն է զբոսաշրջային այցելությունների թիվը 1000 բնակչի հաշվով, մեր և իրենց ցուցանիշները համադրելի են»,-Ֆեյբուքի իր էջում գրել է ACSES-ը վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։  
ACSES-ի վերլուծության համաձայն՝  2024 թվականին զբոսաշրջային այցելությունների քանակով տարածաշրջանում առաջատարը Թուրքիան էր՝ 62.2 միլիոն զբոսաշրջային այցելությամբ, որին հետևում են Վրաստանը (5 մլն), Ադրբեջանը (2.6 մլն) և Հայաստան (2.2 մլն)։
Սակայն, ըստ 1,000 բնակչի հաշվով զբոսաշրջային այցելությունների քանակի, պատկերը փոխվում է։ 2024 թվականին 1,000 բնակչի հաշվով ամենաշատ զբոսաշրջային այցելությունները դիտվել են Վրաստանում (1,366 այցելություն), որին հաջորդում են Հայաստանը (727.9), Թուրքիան (727.7) և Ադրբեջանը (257)։
 2024 թվականին Հայաստանում մեկ զբոսաշրջային այցելությունից ստացված եկամուտը միջինում կազմել է 892 դոլար, մինչդեռ Թուրքիայում այն կազմել է 1,045 դոլար, իսկ Վրաստանում՝ 972 դոլար։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով