Ձեռք բերեք պարտատոմսեր մեկ հպումով՝ AMIO Mobile-ում. բարձր տոկոսադրույք, կայուն եկամուտ

2 Min Read

Ամիօ բանկը շարունակում է ընդլայնել ներդրումային հնարավորությունները՝ ներդրողներին առաջարկելով ժամանակակից և հարմար լուծումներ: Այժմ բանկի նոր թողարկված պարտատոմսերը կարող եք ձեռք բերել նույնիսկ առանց մասնաճյուղ այցելելու՝ անմիջապես AMIO Mobile հավելվածում:

Այս նոր գործառույթը հնարավորություն է տալիս ներդրողներին կատարել պարտատոմսերի գնում ընդամենը մեկ րոպեում: Բավական է մուտք գործել Հավելվածի ՙՀայտեր՚ բաժնի ՙՊարտատոմսերի ձեռքբերում՚ էջ, ընտրել արժույթն ու քանակը և հաստատել դիմումը:

Ամիօ բանկի թողարկած պարտատոմսերը ներդրողներին առաջարկում են կայուն և կանխատեսելի եկամտաբերություն.

  • ՀՀ դրամով՝ տարեկան 1025% արժեկտրոնային եկամտաբերությամբ
  • ԱՄՆ դոլարով՝ 575% արժեկտրոնային եկամտաբերությամբ 
  • Եռամսյակային տոկոսների վճարում
  • Եկամտահարկից ազատված եկամուտ
  • Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից երաշխավորված պաշտպանություն

Բանկային պարտատոմսերը համարվում են ամենահուսալի ներդրումային գործիքներից մեկը, քանի որ ներդրումները պաշտպանված են և ապահովում են կանխատեսելի եկամուտ: 

Տոկոսները վճարվում են եռամսյակային, այսինքն ներդրողը ստանում է պարբերական և կայուն եկամուտ՝ առանց սպասելու պարտատոմսի մարման ժամկետին:

Բանկի թողարկած պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում և կունենան շուկա ստեղծող (Marketmaker), ինչը կապահովի դրանց հասանելիությունն ու շրջանառությունը նաև երկրորդային շուկայում:

AMIO Mobile հավելվածում պարտատոմսերի գնումն արտացոլում է բանկի թվային ռազմավարությունը: Ամիօ բանկը ձգտում է ներդրումային գործիքները դարձնել ավելի հասանելի և հարմար՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության:

Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից


Անվճար քարտեր և 5% քեշբեք Ամիօում


 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով