Ինժեներները ներկայացրել են «բաց կոդով» ռոբոտ ձուկ, որը կարող է մաքրել ջրամբարները պլաստիկից։
Սուրեյի համալսարանն ամփոփել է ռոբոտաշինության ոլորտում զարգացումների միջազգային մրցույթի արդյունքները՝ բնապահպանական խնդիրների լուծման համար։ Առաջին տեղը զբաղեցրել է ռոբոտ ձուկը, որը ֆիլտրում է ջուրը և կարող է հեռացնել պլաստիկը։ Մրցույթի կայքում մշակման դիզայնը հասանելի է ներբեռնման համար, իսկ սարքն ինքնին հնարավոր է տպել 3D տպիչի վրա։
Չափերով այս ռոբոտն ավելի շատ սաղմոն է հիշեցնում։ Ռոբոտը լողալիս զտում է ջուրը և միկրոպլաստիկները պահում կողքերում տեղակայված հատուկ տարայի մեջ։
Հետազոտողները մտադիր են շարունակել աշխատանքները ռոբոտի վրա՝ այն ավելի արագ և խելացի դարձնելու, ինչպես նաև դրա ինքնուրույն աշխատանքն ապահովելու համար։ Նշվում է, որ այժմ այն կառավարվում է հեռահար:
Մրցույթի կազմակերպիչները նշում են, որ այս տարի ստացել են ավելի քան 100 աշխատանք՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Դրանց թվում են, օրինակ, ռոբոտ արջը, որը պաշտպանում է անտառը, խեցգետինները՝ Մարսը ուսումնասիրելու համար և նույնիսկ ռոբոտացված ծովոզնիները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում