Իրանը Չինաստանին նավթ է մատակարարում բարտերային սխեմայի միջոցով, որը ենթադրում է Իրանի տարածքում ենթակառուցվածքային օբյեկտների կառուցում՝ նավթի դիմաց, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով արևմտյան պաշտոնյաներին։ Հրատարակության տվյալներով՝ չինական Sinosure ապահովագրական ընկերությունը և Chuxin ֆինանսական հաստատությունը ներգրավված են իրանական նավթի մատակարարման սխեմաներում։
Վճարումները կատարվում են միջազգային բանկային համակարգը շրջանցելով, և միջոցների մի մասն օգտագործվում է Իրանում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։
Մասնավորապես, անցյալ տարի Չինաստանի կողմից Իսլամական Հանրապետությունում իրականացվող խոշորածավալ շինարարական նախագծերում նավթային վճարումներից մոտ 8.4 միլիարդ դոլար է ներդրվել։
Ինչպես նշում է WSJ-ն, 2000-ականների սկզբից ի վեր Պեկինը պարտավորվել է Իրանի ենթակառուցվածքներում ներդնել մոտ 25 միլիարդ դոլար, և նման աշխատանքների ծավալը զգալիորեն աճել է 2021 թվականից ի վեր։ Ավելին, Թեհրանը նավթի արտահանումից ստացված եկամուտներն օգտագործում է չինական ապրանքներ ուղղակիորեն գնելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում