Չինաստանը կարող է դառնալ բենզինի մատակարար Ռուսաստան՝ ներմուծման մաքսավճարների նվազեցումից հետո

2 Min Read

Ասիական վերլուծաբաններն ու նավթային առևտրականները նշում են, որ Չինաստանը, համեմատած տարածաշրջանի մյուս արտադրողների հետ, ունի ամենամեծ ներուժը՝ բենզին մատակարարելու Ռուսաստանի Դաշնություն, եթե Մոսկվան չեղարկի բենզինի նկատմամբ գործող մի շարք ներմուծման մաքսավճարներ։ Ըստ մասնագետների՝ այս քայլը կարող է հանգեցնել բենզինի առաջարկի կրճատման Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մյուս երկրներում։

Ռուսաստանը քննարկում է բենզինի ներմուծման 5% մաքսավճարի չեղարկումը և ավելի էժան օկտանային հավելումների թույլատրումը՝ ներքին վառելիքի շուկան կայունացնելու նպատակով։ Այս քայլերը դիտարկվում են բենզինի պակասի ֆոնին, որը պայմանավորված է անկախ նավթային պահեստների ցածր պաշարներով և մի շարք նավթավերամշակող գործարանների վնասմամբ։

Ըստ «Коммерсант»-ի՝ նախաձեռնությունը ներառում է Չինաստանից, Հարավային Կորեայից և Սինգապուրից բենզինի ներմուծման մաքսավճարի վերացում, ինչպես նաև Բելառուսից մատակարարումների ավելացում։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ ամենահավանական մատակարարը կլինի Չինաստանը․ չինացի առևտրականները պատրաստ են բենզին արտահանել Ռուսաստանի Դ հեռավոր Արևելք՝ մաքսավճարների վերացման դեպքում։ Սակայն բարձր երկաթուղային սակագները և ներքին ցածր գները Ռուսաստանում սահմանափակում են նման գործարքների շահութաբերությունը։

Չինաստանի վերամշակման հզորությունները թույլ են տալիս արտահանել, սակայն ծավալները սահմանափակվում են Պեկինի սահմանած արտահանման քվոտաներով։ Բացի այդ, 2025 թվականի համար նոր արտահանման քվոտաներ չեն նախատեսվում։

Չինաստանը վերջին տասնամյակում բենզին չի արտահանել Ռուսաստան, քանի որ ՌԴ-ն ինքնուրույն բավարարում էր իր ներքին պահանջարկը։ Միևնույն ժամանակ, Հարավային Կորեան և Սինգապուրը հրաժարվում են ռուսական շուկայի հետ գործարքներից՝ ֆինանսական սահմանափակումների և պատժամիջոցների պատճառով։ Սինգապուրյան բանկերը չեն իրականացնում փոխանցումներ ռուսական ընկերությունների հասցեին, իսկ կորեական նավթավերամշակողները դեռևս 2019 թվականից խուսափում են ռուսական գործարքներից։

Չինաստանի մաքսային տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Չինաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է 64,77 միլիարդ դոլար՝ 9,7%-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշից։ Այնուամենայնիվ, Չինաստանը շարունակում է մնալ ռուսական նավթի խոշորագույն ներմուծողը, չնայած ծավալների 8,2% նվազմանը՝ օրական 1,98 միլիոն բարելի մակարդակով։

Փորձագետները նշում են, որ Ասիայից Ռուսաստան բենզինի հնարավոր արտահանումը կարող է փոխել տարածաշրջանային մատակարարման հավասարակշռությունը՝ մեծացնելով պահանջարկը Ատլանտյան ավազանից ստացվող նավթի նկատմամբ։ Ըստ կանխատեսումների՝ մաքսավճարների չեղարկումը կարող է Ռուսաստանին ապահովել ամսական առնվազն 350 հազար տոննա բենզինով և 100 հազար տոննա դիզվառելիքով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով