Էլեկտրամոբիլների արտադրող Tesla Inc.-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը վաճառել է առնվազն 3,95 միլիարդ դոլարի բաժնետոմսեր՝ Twitter-ի գնման գործարքից ընդամենը մի քանի օր անց։ Հայտնում է Bloomberg-ը։
Փաստաթղթերի համաձայն՝ Մասկը վաճառել է 19,5 մլն բաժնետոմս՝ օգոստոսից ի վեր կատարելով առաջին վաճառքը։ Աշխարհի ամենահարուստ մարդը հոկտեմբերին ավարտել է սոցիալական մեդիայի հարթակի իր գնման գործարքը:
Այս պահին Twitter-ը գումարներ է կորցնում, քանի որ Մասկի կողմից ընկերության ղեկավարման պահից մի քանի խոշոր ընկերություններ դադարեցրել են գովազդը հարթակում՝ սպասելով, թե ինչպես է այն զարգանալու միլիարդատիրոջ ղեկավարությամբ։
Վերլուծաբանները կարծում են, որ հաջորդ տարվա ընթացքում Twitter-ում ամեն ինչ վատ կլինի:
Անցած տարվա ընթացքում Մասկը վաճառել է ավտոարտադրողի մոտ 36 միլիարդ դոլարի բաժնետոմսեր։ Tesla-ի բաժնետոմսերը նախորդ տարվա առավելագույն կետից նվազել են 53%-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում