Ո՞ր քաղաքում է գրանցվել գարեջրի գների ամենաբարձր աճը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Երևան քաղաքի տոնակատարությունների շրջանակներում կայանալիք Գարեջրի փառատոնին ընդառաջ` շուրջ ֏ 450 մլն տուգանք էր սահմանվել «Կիլիկիա» գարեջրի գործարանի նկատմամբ։ Ընկերությունը, դեռևս 2022թ․ հարուցված վարույթի շրջանակներում, մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ։

Թե՛ տոնը, թե՛ խմիչքը բավականին սիրված են հայ սպառողների կողմից։ Եթե խոսենք թվերով, ապա Վիճակագրական կոմիտեի համաձայն՝ Հայաստանում գարեջրի -ի միջին շուկայական գինը 2025թ․ առաջին կիսամյակում կազմել է ֏ 1,285, իսկ մայրաքաղաք Երևանում  0․5 լ-ի միջին գինը՝ մոտ ֏ 500։

Ուսումնասիրենք 2025թ․ 2020թ․ համեմատ 0․5լ գարեջրի միջին գների փոփոխություններն աշխարհի տարբեր քաղաքներում․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ գարեջրի գների ամենամեծ աճը՝ 89%, դիտվել է Բուենոս Այրեսում։ Նկատենք, որ Արգենտինայի տնտեսությունը կրկին դարձել է հիպեր ինֆլյացիոն գործընթացների պատանդը։

Երկրորդ հորիզոնականում է Բիրմինգհեմ քաղաքը, որտեղ 0․5լ գարեջրի միջին գներն աճել են 63%-ով։

Երրորդ տեղում է Մեխիկոն, որտեղ գարեջրի գները 2025թ․ 2020թ․ համեմատ աճել են 60%-ով։

Կան նաև քաղաքներ, որտեղ արձանագրվել են գարեջրի գների ամենամեծ անկումները։ Այս դեպքում առաջին հորիզոնականում է Դուբայը, որտեղ 2025թ․ 2020թ․ համեմատ 0․5 լ գարեջրի գների անկումը կազմել է 37%։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Աբու Դաբին՝ 36% արդյունքով։

Երրորդ հորիզոնականը պատկանում է Տոկիոյին, որտեղ 2025թ․ 2020թ․ համեմատ գարեջրի գները նվազել են 30%-ով։

 

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով